Ուսանողի տունը մեկնարկել է 2024-2025 ուս․ տարվա ընդունելություն !!!


📢🇦🇲Ուսանողի տունը մեկնարկել է 2024-2025 ուս․ տարվա ընդունելություն !!! 

🔥Սիրելի´մարզաբնակ ուսանողներ, շտապե´ք դիմել և դառնալ կազմակերպիչների մեծ ընտանիքի անդամը։

🎉Ընդունվելով Ուսանողի Տուն հնարավորություն կստանաք👇
✅ բուհին զուգահեռ ստանալ
       -ոչ ֆորմալ կրթություն
       -փորձի փոխանակումներ
       -մասնակցել սեմինարների
       -այցելել տարբեր կազմակերպություններ
       -արշավել՝ բացահայտելով Հայաստանը
       -իրականացնել համայնքային ակտիվացման ծրագրեր
✅ ձեռք բերել որակյալ կապեր,
✅ նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը,
✅ բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած Ուսանողի Տանը։

🔎Այսպիսով եթե Դու👇
▶️ մարզից ես /60 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող/ և սովորում ես Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում,
▶️ համոզված ես՝ առանց ուժեղ մարզերի չկա ապահով Հայաստան և ցանկանում ես այդ հարցում ունենալ Քո ներդրումը,
▶️ նախաձեռնող ես և ունես կազմակերպչական հմտություններ,
▶️ պատրաստ ես կրթվել և ստացածդ գիտելիքներն օգտագործել համայնքի ակտիվացման համար։
📝 Ապա շտապիր լրացնել հայտադիմումն։


Previous Post Next Post