⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 2!!!
📢🇦🇲Շիրակի մարզի, Անի, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Արթիկ կամ Գյումրի համայնքում բնակվող, 16-30 տարեկան երիտասարդների համար 🆓 ծրագիր!!!
🎉Մեկնարկում է #DigiProf ծրագիրը
📌🇦🇲 Մասնագիտական կողմնորոշման կենտրոնը եկել է առաջարկելու նոր ծրագրով՝ Շիրակի մարզի երիտասարդների համար, որը իրենից ենթադրում է անհատական մենթորության և ուսուցողական այցերով զուգորդված երկամսյա հանդիպումների շարք։
🟢 Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել ինքնաբացահայտման, անձնական մոտիվների բացահայտման, կարողությունների գնահատման, բնավորության գծերի և մասնագիտության ոլորտի համապատասխանեցման 4 անհատական մենթորային սեսիաներ։
❗ Բացի այդ կծանոթանան թվային մասնագիտությունների հնարավորություններին և երիտասարդ փորձառու մասնագետների մասնագետների հետ, ինչպես նաև կունենան ուսուցողական այցի հնարավորություն Գյումրիում գտնվող մասնագիտական կրթական կենտրոններ և աշխատանքային հաստատություններ։ Իսկ ծրագրի ավարտին մենթորների աջակցությամբ մասնակիցները կկազմեն իրենց կարիերայի անհատական պլանները։
🔎Այսպիսով, եթե դու👇
🟣 16-30 տարեկան ես
🟣 ապրում ես Անի, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Արթիկ կամ Գյումրի համայնքում,
🟣 չգիտես, թե որ մասնագիտությունն է քեզ ամենահոգեհարազատը,
🟣 ցանկանում ես տիրապետել ժամանակի արդի մասնագիտություններին և առկա հնարավորություններին,
🟣 պատկանում ես գրանցման հայտում նշված թիրախ խմբերից գոնե մեկին,
❗ապա գրանցվիր և միացիր կարիերայի ուղորդման ճամփորդությանը՝ լցնելով այն ինքնաբացահայտման հնարավորություններով, կիրառական հմտություններով, կապերով և կայուն ու հստակ նպատակներով՝ դեպի ձեր կյանքի առաքելության մասնագիտությունը։
❗ Ծրագիրն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։❓ Հարցերի դեպքում գրել հաղորդագրություն կենտրոնի սոցիալական էջերին կամ orientationcenterp@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Post a Comment
Գրել մեկնաբանություն