Բակալավրիատի կրթաթոշակ ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում


📢💰Կրթաթոշակ ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրի առկա ուսուցման առաջին կուրս ընդունված ուսանողների համար!!! 

📌🇦🇲 Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրի առկա ուսուցման առաջին կուրս ընդունված ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:

🔎 Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք👇
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետներ,
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և բուհ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:

📝Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am և mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը👇
✅ Դիմում (ձևը ստանալու համար կարող եք գրել վերոնշյալ հասցեներին կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին),
✅ անձնագրի պատճեն և 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
✅ միջնակարգ կրթության վկայականի պատճեն
✅բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը,
✅ միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
✅միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
✅ տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
✅ հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
❗ Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

✍️ Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով👇
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Հարցազրույց դիմումատուի հետ:

🗓️ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը:

☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
Previous Post Next Post