⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 16!!!
📢🇦🇲Տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված 💰դրամաշնորհ!!
📌🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
💰Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 80 մլն (ութսուն միլիոն) ՀՀ դրամ:
💰Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
❗Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն