Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Հունգարիայում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 16!!! 

📢Մշակութային եւ կրոնական երկխոսության թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇭🇺Հունգարիայում` 🗓️ սեպտեմբերի 10-17!!! 

🟢Ծրագիրն նպատակաուղղված է խթանել մշակութային և կրոնական երկխոսությունը, բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական ինտեգրման և այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը, նպաստել երիտասարդների ժողովրդավարական կյանքին մասնակցությանը, ակտիվ քաղաքացիությանը և խթանել կրթվելու նպատակով միջազգային շարժունությունը:

🔎Կարող են դիմել 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով:
❗Փնտրում են նաեւ մեկ թիմ Լիդ, ով պետք է լինի առնվազն 25 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 
❗Առկա է գրանցման վճար։


🇦🇲 Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը` « Գյումրիու երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն » ՀԿ։ 



Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post