Պատանի աղջիկների համար անվճար ճամբար Դիլիջանում

⏳ Վերջնաժամկետը ` հուլիսի 23!!!

📢🇦🇲13-15 տարեկան պատանի աղջիկների համար 🆓 ճամբար Դիլիջանում ` 🗓️օգոստոսի 15-21!!! 
📌🇦🇲Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից տեղահանված 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների՝ մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարին։

🟢Ճամբարի նպատակն է հզորացնել աղջիկներին և կրթության միջոցով խթանել առաջնորդությունը։ 

❗Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, հոգեկան առողջության, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ազդեցիկ կանանց և նշված ոլորտների մասնագետների հետ։ Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ։ 🏆Ճամբարի վերջին օրը կանցկացվի ծրագրային գաղափարների ներկայացում, որի արդյունքում առնվազն 5 համայնքային ծրագիր կընտրվի ֆինանսավորման համար։ 

💰Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է,

Previous Post Next Post