Ավագ դպրոցականների համար ՀՀ ԱԺ երրորդ ամառային դպրոց

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 25!!! 

📢🇦🇲Ավագ դպրոցականների համար ՀՀ ԱԺ ամառային 🆓դպրոց!!! 

 📌Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟒 թվականի օգոստոսի 𝟏𝟗-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ 

🟢Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի, պատգամավորների ու պետական կառույցների մասնագետների հետ, ստանալու գիտելիքներ քաղաքագիտության եւ հասարակագիտության ոլորտներում:

🎉Ի՞նչ է սպասվում քեզ👇
👉Հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
👉Հետաքրքիր դասեր, որոնք լի են նոր գիտելիքներով եւ տեղեկատվությամբ: 
👉Այցելություններ թանգարաններ, մշակութային այլ վայրեր: 

🏆Հատուկ մրցանակներ👇
👉Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։ 



Previous Post Next Post