Ավագ դպրոցականների համար ՖԼԵՔՍ փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում



⏳Վերջնաժամկետը հոկտեմբերի 10!!!

Հայտերի ընդունումը կմեկնարկի վաղվանից ` օգոստոսի 1-ից!!! 

🔊14-17 տարեկան/ 9-12-րդ դասարանների դպրոցականների համար Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում (2025-26)!!!

📌Ծրագիրն կազմակերպվում եւ ֆինանսավորվում է 🇺🇸ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ 

📌Ծրագիրն ընտրված դպրոցականներին հնարավորություն է ընձեռում մեկ տարով մեկնել ԱՄՆ; սովորել տեղի ավագ դպրոցում եւ հյուրընկալվել ամերիկյան ընտանիքում։

🔎Ծրագրին կարող են դիմել հետեւյալ պահանջներին համապատասխանող աշակերտները 👇
👉Ծննդյան ամսաթիվը՝ 15 փետրվար 2007– 15 հուլիս 2010
👉Պետք է սովորեն ՀՀ դպրոցներում և լինեն 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12*-րդ դասարանի աշակերտներ (8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարան՝ հաշմանդամություն ունեցող աշակերտների համար); կամ քոլեջի I, II, III,* IV* տարի, որը համապատասխանում է դպրոցի 9-12 դասարաններին:
❗*Դպրոցի կամ քոլեջի վերջին տարվա աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, չեն կարող մասնակցել՝ անկախ տարիքից։
👉Պետք է ունենան լավ և գերազանց գնահատականներ;
👉Պետք է իմանան անգլերեն և ցույց տան դա ընտրության գործընթացում;
👉Պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, կարողանան ստանալ Հայաստանի անձնագիր;
👉Պետք է համապատասխանեն J-1 վիզայի պահանջներին:
👉Չեն եղել ԱՄՆ-ում վերջին հինգ (5) տարիների ընթացքում ԱՄՆ-ում երեք (3) ամսից ավել։

💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում է։


Previous Post Next Post