Երիտասարդական միջազգային ճամբար ՌԴ-ում


⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 5!!!

🔊«Диалог» խորագրով երիտասարդական ճամբար Կալուգայում (🇷🇺ՌԴ) 🗓️օգոստոսի 19- 23!!

📌🇷🇺 ՌԴ գիտությունների եւ բարձրագույն կրթության Նախարարությունը, ՌԴ երիտասարդական եւ երեխաների միությունների Ազգային Խորհուրդը եւ МИРЭА ինստիտուտը համատեղ կազմակերպում են “Dialogue” 15-րդ երիտասարդական միջազգային ճամբարը, որը տեղի կունենա “Ethnomir” զբոսաշրջիկային-մշակութային կենտրոնում։ 
❗Մինչեւ 2022 թ.-ը Ճամբարը կազմակերպվում էր նաեւ Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական Վարչության հետ համագործակցությամբ... 

🟢Յուրաքանչյուր տարի Ճամբարը մի վայրում է հավաքում երիտասարդ առաջնորդներին երիտասարդական կազմակերպությունների, ներկայացուցիչներին, որպեսզի զարգացնի մասնագիտական եւ ընկերական կապերը, ամրապնդի հմտություններն ու փորձն, նպաստի համատեղ նախագծերի մշակմանը։

🔎Ճամբարին կարող են մասնակցել 🇷🇺 եւ արտասահմանցի, 18-35 տարեկան , միջմշակութային երկխոսությամբ եւ ճամբարի թեմաներով հետաքրքրված ու ստացած փորձն պրակտիկ կիրառելու ցանկություն ունեցող, երիտասարդական ՔՀԿ-ներ/ ոչ ֆորմալ խմբեր, ուսանողական կազմակերպություններ ներկայացնող, 🇬🇧 , կամ 🇷🇺 իմացությամբ երիտասարդներ։

❗Ծրագիրն այս տարի ընդհանուր ընդգրկելու է 100 մասնակից - 60` ՌԴ-ից, 20` ԱՊՀ երկրներից եւ 20` այլ երկրներից։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը, Մոսկվայից մինչեւ ճամբարի վայր ու ետադարձ տրանսպորտը, արտասահմանցի մասնակիցների համար արտագնա ճանապարհի եւ վիզայի ծախսերը։

Previous Post Next Post