Մասնագիտական ամառային դպրոց ԵՊՀ-ում

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 18!!! 

📢🇦🇲Երեւանի ավագ դպրոցականների համար 🆓 մասնագիտական ճամբար ԵՊՀ-ում!!! 

📌 Մասնագիտական ամառային դպրոցն կազմակերպվում է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից։ 

📌Ծրագրի նպատակն է մասնագիտական կողմնորոշման հարցում ուղղորդել ավագ դպրոցների և ուսումնարանների աշակերտներին նախքան համալսարան ընդունվելը։
🟢Ծրագրի շրջանակներում աշակերտները կծանոթանան ֆակուլտետի գործունեությանը, նրանցում առկա բաժիններին (<<Երկրաբանություն>>, <<Աշխարհագրություն>>, <<Քարտեզագրություն և կադաստրային գործ>>, <<Սերվիս և տուրիզմ>>), ինչպես նաև ֆակուլտետում տարվող աշխատանքներին:
❗Տարբեր դասընթացների անցկացման միջոցով կստանան նոր գիտելիքներ։

🎉Ծրագրի շրջանակներում ձեռք ես բերելու՝👇
📌Անսահման լավ ու բարի հիշողություններ
📌Նոր հնարավորություններ ու փորձ
📌Ամուր կապեր ֆակուլտետի հետ, ինչպես նաև արդեն ապագա համալսարանական գաղափարակից ընկերներ, ինչի շնորհիվ էլ արդեն հստակ քայլերով կարողանալու ես ընտրել քո սրտի բաժինը: 

❗Ծրագիրն իրականացվելու է👇
🗓Ս/թ օգոստոսի 19֊25֊ին
🏢Երևանի պետական համալսարանում ՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում(1-ին մասնաշենք)

Previous Post Next Post