📢Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար ծրագիր եւ դրամաշնորհ!!!
📌🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
🟢Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:
🔎Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը👇
👉որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
👉ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
👉հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
👉դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:
💰Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով👇
❗Գաղափարի փուլ👇
👉1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
👉 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
👉 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
❗Աճի փուլ👇
👉1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
👉 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
👉3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն