⏳Վերջնաժամկետը ` դեռեւս նշված չէ!!!
📢Արցախից տեղահանված անձանց համար ագրոբիզնեսի աջակցման ծրագիր!!!
📌ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում «ԵՄ-ԿԳՆՀ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։
🟢«Ագրոբիզնեսի աջակցությունը՝ հանուն ինտեգրման» փոքր օժանգակ ծրագիր է, որը մշակվել է «ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի շրջանակներում՝ հատուկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար: «Ագրոբիզնեսի աջակցությունը՝ հանուն ինտեգրման» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փոքրածավալ ֆերմերային և ագրոձեռնարկատիրական նախաձեռնություններին կտրամադրվի աջակցություն՝ գյուղատնտեսական արտադրական մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձևով։
🔎Կարող են դիմել Արցախից տեղահանված բնակիչները, ովքեր այժմ բնակվում են Հայաստանի գյուղական բնակավայրերում և համայնքներում:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն