Աստղագիտության ուսուցիչների անվճար վերապատրաստման ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 10!!! 

📢🇦🇲Դպրոցական ուսուցիչների համար աստղագիտության բնագավառում ուսուցիչների վերապատրաստման ծրագիր Բյուրականում!!! 

📅Հուլիսի 23-26-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ, BAO) տեղի կունենան աստղագիտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ «Աստղագիտության դպրոցական ուսուցիչների վերապատրաստման աշխատաժողով 2024» (Astronomy School Teachers Training Workshop 2024 – ASTTW-2024)։ 

🔎Ծրագրին կարող են մասնակցել «աստղագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչները, ովքեր կարող են լինել ֆիզիկայի, մաթեմատիկայի, աշխարհագրության կամ մեկ այլ բնագիտական առարկայի ուսուցիչներ։ Ը❗նտրության ժամանակ հաշվի են առնվելու աշխարհագրական (մարզային) բաշխումը և նախորդ ծրագրերին դպրոցների ակտիվ մասնակցությունը։ 

🤝Դասընթացներն իրականացվում են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union – IAU) Աստղագիտության կրթության գրասենյակի (Office for Astronomy Education – OAE), (Network for Astronomy School Education – NASE) և ՄԱՄ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (Galileo Teacher Training Program – GTTP) շրջանակներում։ ❗Կազմակերպիչներն են ԲԱ և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS):

🗓️Մասնակիցների ժամանումը՝ 23.07.2024թ., մեկնումը՝ 26.07.2024թ.:❗ Փոխադրումը Երևանից Բյուրական և Բյուրականից Երևան կիրականացվի կազմակերպիչների կողմից։ 🗓️Դասընթացները՝ 23.07 երկրորդ կեսին, 24-25.07 և 26.07 առաջին կեսին։ 
🟢Դասընթացներից բացի կլինեն գործնական պարապմունքներ, այցելություն ԲԱ աստղադիտակներ, դիտումներ։ 💰Ընտրված ուսուցիչների համար՝ գիշերակացը և սնունդը կտրամադրվի կազմակերպիչների կողմից։ 

🟢Ծրագրում👇
🔴 երկնային կոորդինատական համակարգեր և ժամանակ
🔵 աստղադիտակներ և ժամանակակից տեխնոլոգիաներ
 🟠 համաստեղություններ
🔴 Արեգակնային համակարգ
🔵 աստղեր և միջամածություններ
 🟠 գալակտիկաներ և տիեզերաբանություն
🔴 արտարեգակնային մոլորակներ
🔵 աստղագիտությունը որպես միջ- և բազմաճյուղային գիտությունների առաջատար

🎓 Դասընթացներին մասնակցած ուսուցիչները կստանան միջազգային հավաստագրեր։ 

❗Ծրագրի ղեկավարն է Սոնա Ֆարմանյանը (OAE Հայաստանի ազգային համակարգող, ԲԱ ,s.farmanyan@yahoo.com), ուսուցիչների համակարգողը՝ Լիլիթ Հովհաննիսյանը (Գյումրիի Wonder Kid STEAM Academy), վերահսկող խորհրդատու-մասնագետը՝ Արեգ Միքայելյանը (ԲԱ տնօրեն)։  

📝Գրանցման համար անհրաժեշտ է Լիլիթ Դարբինյանին էլ․ փոստով (lilit.darbinyan5@gmail.com) մինչև ս/թ հունիսի 10-ը ուղարկել անուն, հայրանուն, ազգանուն, դասավանդվող առարկա(ներ), դպրոց, բնակավայր, մարզ, հակիրճ կենսագրություն (CV), մոտիվացիոն նամակ (կես էջի չափով) և դպրոցի տնօրենի վավերացված համաձայնությունը։ 
❗Հայտերը կամփոփվեն ս/թ հունիսի 21-ինը

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post