Վերջնաժամկետը ` հունիսի 10!!!
📢«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025 թթ. 🆓 ծրագիր❗
📌🇩🇪🇦🇲Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա բանկը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:
❗Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան NABU հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
🔎Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։
❓📞Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն