Ուսանողների համար, « Կրթությունից աշխատանք 1 քայլ» խորագրով ծրագիր

⏳Վերջնաժամկետը հունիսի 7!!! 

📢🇦🇲Ուսանողների համար, « Կրթությունից աշխատանք 1 քայլ» խորագրով ծրագիր!!! 

📌🇦🇲« Ապագա» հիմնադրամը մեկնարկում է «Կրթությունից աշխատանք` 1 քայլ» ուսումնական ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն:

🎉Ծրագրին կարող են դիմել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան👇
✅Ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում,
✅Ծրագրի մասնակից կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան
✅Կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն
✅Հենց կազմակերպության ներսում մասնակցելու և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն
✅Ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում հիմնական աշխատանք 

⏰Տևողությունը՝ 5 ամիս։

📝Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում և ուղարկել մասնակցության հայտ info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը, որից հետո կանցնեն թեստավորում անգլերենի, տրամաբանության և աշխատանքային մոտիվացիայի ստուգման նպատակով:

❗Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը👇
👉1. Անուն, ազգանուն, կուրս, 
👉2. Համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները, 
👉3. Հեռախոսահամար և էլ․ հասցե

❗Պահանջվող մասնագիտական ուղղություններն են👇
👉1. Ինժեներ չափագրող 
👉2. Ագրոբիզնես
👉3. Շուկայագետ
👉4. Ծրագրավորման մասնագետ
👉5. Սոցիոլոգ
👉6. Բանկային գործ
👉7. Տվյալագետ/վիճակագրություն
👉8. Տնտեսագետ
👉9. Վաճառքի և սպասարկման մասնագետներ                    
👉10. Մարդկային ռեսուրսների կառավարում
👉11. Ինտերիեր դիզայներ
👉12. Ֆիանսներ
👉13. Հանրային կառավարում
👉14. Հաշվապահ
👉15. Մարդիկ և մշակույթ
👉16. Մարքեթինգ
👉17. Հաղորդակցություններ
👉18. Ճարտարագետ
👉19. Ճարտարապետ
👉20. Լոգոպեդ

❗Առաջին փուլն անցնելու դեպքում էլ․ հաղորդագրությամբ կստանաք կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար, որն անց է կացվում անգլերենի,տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

📌ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
*ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ, ՈՎՔԵՐ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԼԻՆԵՆ CAMPUS ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post