Լրագրությունում ԱԲ-ի ազդեցության ամառային դպրոց Ֆլորենցիայում

⏳Վերջնաժամկետը ապրիլի 30!!!

📢Լրագրությունում ԱԲ-ի ազդեցության ամառային դպրոց Ֆլորենցիայում ( 🇮🇹Իտալիա) 🗓️ հուլիսի 8-12!!! 


👉Ինչպես է արհեստական բանականությունը ( ԱԲ) փոխում լրագրությունը? 

❗Ժամանակակից տեղեկատվական դաշտը ձեւավորվում է թվային հարթակների ազդեցության ու տարածման հետեւանքով։ 
❗ Այդ ձեւափոխումների որոշ հետեւանքներից է ԶԼՄ-ների ու լրագրողների տնտեսական ու մասնագիտական թուլացումն , ինչպես նաեւ ապատեղեկատվության տարածումն։ 
❗Վերջին տարիներին նկատվել է ԱԲ-ի բնագավառում նկատելի աճ եւ նրա լայն կիրառումն տարբեր բնագավառներում , այդ թվում տեղեկատվական ու լրատվական ոլորտներում ։

📌Մեդիա մասնագետների ու լրագրողների CMPF 12-րդ դպրոցի նպատակն է ներկայացնել լրատվական ու տեղեկատվական ոլորտում ԱԲ-ի նշանակությունը - թե ինչպես է այն փոխում լրատվական մեթոդները, ինչպիսի հնարավորություններ ու մարտահրավերներ է այն պարունակում լրագրության դաշտում? ինչպիսի էթիկական եւ սոցիալական հիմնախնդիրներ է այն պարունակում եւ ինչպես պաշտպանել մարդկանց այդ իրավիճակներում։ 

🔎Դպրոցին կարող են դիմել կարիերայի սկսնակ եւ միջին մակարդակում գտնվող լրագրողներ, ինչպես նաեւ լրատվական դաշտում գործող այլ հետաքրքրված մասնագետներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են մի շարք կրթաթոշակներ ` ծախսերի փոխհատուցման համար։
💰Այդ թվում 🇦🇲 Հայաստանից դիմորդների համար հասանելի է CMPF Summer School Programme կրթաթոշակն, որն փոխհատուցում է ծրագրի վճարը, ճանապարհածախսը, կեցությունը, ուսումնական նյութերը, միջոցառումներին մասնակցությունը։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post