⏳ Վերջնաժամկետը ապրիլի 15!!!
📢«OIST» հետազոտական #պրակտիկայի ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!
📌Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Օկինավայի Ինստիտուտի կողմից առաջարկվող ծրագիրն արտասահմանցի ուսանողների համար անվճար գիտա-տեխնիկական հետազոտական պրակտիկայի հիանալի հնարավորություն է Ճապոնիայում։ ⏰Տեւողությունը կազմում է 2-6 ամիս, հիմնականում 10-12 շաբաթ։
🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։
💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, բժշկական ապահովագրությունը, աջակցում վիզայի ձեռք բերման հարցում, տրամադրում օրական 2400 իեն կրթաթոշակ, փոխհատուցում ավիատոմսի վճարը։
🔎Կարող են դիմել ցանկացած երկրից, բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող, 🇬🇧 իմացությամբ ուսանողներ։
⏳Հայտադիմումները ընդունվում են տարեկան երկու անգամ հետեւյալ ժամկետներով
👉Մարտի 15- ապրիլի 15 հոկտեմբեր- մարտ ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար,
👉Սեպտեմբերի 15- հոկտեմբերի 15` հաջորդ տարվա ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն