ԵՀԿ մենթորների տեղական դասընթաց Գյումրիում

📣 
ԵՀԿ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնն իրականացնում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։ 

🎯 Դասընթացը նպատակաուղղված է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորական ծրագրերում ներգրավված երիտասարդների գիտելիքների բարելավմանը, որը կնպաստի կամավորական ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը:

Դասընթացը նախատեսված է Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված երիտասարդների ու ԵՀԿ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ 

📅 Դասընթացը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը 11:30-17:30-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակի տարածքում (ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26)։

👉 Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը

⏳Դիմելու վերջնաժամկետն է՝ ապրիլի 7-ը ժամը 18:00-ն:

‼️ Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը` կտրոնների առկայության դեպքում, ապահովում է սուրճի և ճաշի ընդմիջումները:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post