⏳Վերջնաժամկետը ` մայիսի 1!!!
📢🇦🇲ՔՀԿ-ների համար, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների թեմայով 💰դրամաշնորհ!!!
📌🇦🇲Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող այլ հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով👇
👉Արձագանք բռնության դրսևորումներին՝ ներառյալ փակ, կիսափակ հաստատություններում, կրթության և/կամ այլ ոլորտներում, խոցելի խմբերի հանդեպ և այլ հարակից թեմաներով։
👉Պայքար խտրականության դեմ՝ ներառյալ խտրականության առցանց դրսևորումների հասցեագրում, դատական համակարգում առկա բացերի վերհանում, այլ բնագավառներում խտրականության բոլոր ձևերի բացառմանն ուղղված քայլեր, այլ։
👉ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերահսկողությանը (watchdog) և քաղաքացիական հասարակության կողմից դրանց իմաստավոր մասնակցությանն ուղղված գործողություններ՝ ներառյալ թիրախային հետազոտություններ, հրապարակումներ, հետաքննական նյութեր և այլն։
💰Ֆինանսավորվող ծրագրերի բյուջեները պիտի լինեն ոչ ավելի, քան 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
🔎Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունները։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն