Տիեզերագիտական ճամբար 13_15 տարեկան պատանիների համար

📣 «Միտ» կենտրոնը հայտարարում է «Օդագնացները» առաջին տեխնոլոգիական ճամբարի մեկնարկը։
Ճամբարի նպատակն է՝ Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր:

❗️ Ճամբարին կարող են գրանցվել և մասնակցնել 13-ից 15 տարեկան պատանիները, ովքեր իրենց համայնքում ունեն կամ կստեղծեն թռչող սարքերով հետաքրքրված թիմեր, յուրաքանչյուր թիմում 4 հոգի: 

🏕 Ճամբարում երեխաները կհամադրեն ակտիվ հանգիստը մասնագիտական դասընթացների, սեմինարների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացքուցիչների մասնակցությամբ մոտիվացնող հանդիպումների հետ։
Ճամբարականները՝

✅ կսովորեն պատրաստել և կառավարել թռչող սարքեր ,
✅ ձեռք կբերեն ինժեներական և տեխնիկական գիտելիքներ ( նյութագիտություն, ճարտարագիտություն, էլեկտրոնիկա, ռադիոկապ) 

🤩 Ճամբարի ավարտին կիրականացվի ատեստավորում, որի արդյունքում լավագույն արդյուքները ցուցաբերած թիմը կստանա թռչող սարքի հավաքածու:

👉 Վայրը՝ ՀՀ, քաղաք Գյումրի,
 👉 Ե՞րբ՝ հունիս, 2024թ
👉 Տարիքային սահմանափակում՝ 13-15 տարեկան


Ճամբարի կազմակերպիչ՝ «ՄԻՏ» կենտրոն
Գործընկեր՝ «Անտրոհուս» կրթական հիմնադրամ

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post