⏳Վերջնաժամկետը ` հունվարի 14!!!
📢«Մասնակցային ապակենտրոնացում» ծրագիր- 🇦🇲տեղական ՔՀԿ-ների համար!!!
📌«Տեղական ժողովրդավարության դպրոց» ԿՀ-ն հայտարարում է «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի մեկնարկի մասին։
🟢Ծրագրի նպատակն է նպաստել տեղական ՔՀԿ-ների ներգրավածության բարձրացմանը ազգային մակարդակում իրականացվող ապակենտրոնացման վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացներում։
❗Ծրագրի առաջին փուլում՝ հունվարի 25-ին նախատեսվում է իրականացնել մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների (առնվազն 3 ՔՀԿ ներկայացուցիչ յուրաքանչյուր մարզից) հանդիպում-աշխատաժողով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն առաջարկներ ապակենտրոնացման ռազմավարությամբ սահմանված ոլորտային ուղղությունների վերաբերյալ։
🔎Հրավիրում են ծրագրով հետաքրքրված մարզային ՔՀԿ-ներին, որոնք գործունեություն են ծավալում 👇
👉 սոցիալական պաշտպանության,
👉 կրթության և
👉 առողջապահության ոլորտային ուղղություններից որևէ մեկով, 📝մինչև հունվարի 14-ը 📩info@sld.am էլ. հասցեին ուղարկել Ձեր մասնակցի (ներկայացուցչի) կոնտակտային տվյալները և կազմակերպության մասին հակիրճ տեղեկատվություն։
❗️Միջոցառման օրը մասնակիցների տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են։
Post a Comment
Գրել մեկնաբանություն