Հրապարակվել է դեռահասների շրջանում ուսման առաջադիմությունը գնահատող PISA 2022 ամփոփիչ ռեյտինգը

#Edu_News

Հրապարակվել է դեռահասների շրջանում ուսման առաջադիմությունը գնահատող PISA 2022 ամփոփիչ ռեյտինգը ։

Դեկտեմբերի 5-ին հրապարակվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման Կազմակերպության կողմից, մի շարք գիտական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, երեք տարին մեկ կազմակերպվող , հեղինակավոր PISA ռեյտինգն։ Այն 15 տարեկան դեռահասների շրջանում , կարդացողական, մաթեմատիկայի եւ բնական գիտությունների բնագավառում հմտությունների ու գիտելիքների գնահատման վերաբերյալ թեստ է, որի արդյունքում էլ կազմվում է երկրների ռեյտինգ։ 
Այս անգամ հետազոտությանը մասնակցել են 81 երկրից աշակերտներ։ Ռեյտինգին չի մասնակցել Հայաստանը։ 

Այդ ռեյտինգում ավանդաբար առաջատար տեղեր են զբաղեցնում ասիական երկրները, մինչդեռ եվրոպական երկրները սկսել են հետընթաց գրանցել։
Հետազոտությունը, ընդհանուր առմամբ ցույց է տվել, որ նախորդ` 2018 թ.-ի հետազոտության համեմատ նկատվում է ընդհանուր ուսումնական առաջադիմության նվազում։ 


Առաջատարները ըստ կատեգորիաների`
Կարդալու կատեգորիայում առաջատար է համարվել Սինգապուրը։ Նրան հաջորդում են Իռլանդիան, Ճապոնիան, Հվ. Կորեան, Թայվանը, Էստոնիան, Մակաոն, Կանադան, ԱՄՆ-ն եւ Նոր Զելանդիան։ 

Մաթեմատիկայի բնագավառում, տասնյակն զբաղեցրել են Սինգապուրը, Մակաոն, Թայվանը, Հոնկոնգը, Ճապոնիան, Հվ. Կորեան, Էստոնիան, Շվեյցարիան, Կանադան եւ Նոր Զելանդիան։ 

Բնական գիտությունների բնագավառում տասնակն զբաղեցրել են Սինգապուրը, Ճապոնիան, Մակաոն, Թայվանը, Հվ. Կորեան, Էստոնիան, Հոնկոնգը, Կանադան, Ֆինլանդիան եւ Ավստրալիան։

Չինաստանը, որն նախորդ անգամ եղել է բոլոր երեք կատեգորիաներում հաղթող, այս անգամ չի մասնակցել հետազոտությանը։ Այս անգամ ռեյտինգին առաջին անգամ չի մասնակցել նաեւ ՌԴ-ն։ 


Հետազոտության ընդհանուր արդյունքը կարող եք տեսնել այստեղ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post