Հրավեր դառնալու Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսի պատվիրակ


⏳Վերջնաժամկետը հունվարի 7!!!

📢Հրավեր դառնալու Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսի պատվիրակ!!!

📌Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսը “Rejuvenating politics” նախագծի շրջանակում հրավիրում է երիտասարդների դառնալու 🇫🇷Ստրասբուրգում 2024 թ.-ի 🗓️ մարտի 26-28ը եւ հոկտեմբերի 15-17ը անցկացվելիք կոնգրեսի 46-րդ եւ 47-րդ նստաշրջանի երիտասարդ պատվիրակ։ 
📌Կոնգրեսը համաեվրոպական քաղաքական միջոցառում է, որին մասնակցում են Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկրների պետական եւ տեղական մակարդակում ներկայացուցիչներ։ 
🟢Կոնգրեսի երիտասարդ պատվիրակ լինելը հնարավորություն է ընձեռում մասնակցել տարվա 2 հանդիպումներին, ստանալ միջազգային փորձ, դառնալ միջմշակութային թիմի եւ ցանցի մի մասը, Կոնգրեսում ներկայացնել երիտասարդների շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ անցկացնել անհատական նախագծեր։  

🔎Կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան , 🇬🇧 իմացությամբ, ակտիվ երիտասարդական աշխատանքով զբաղվող, թեմայով հետաքրքրված երիտասարդներ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են սեսսիաներին մասնակցելու համար ճանապարհի եւ կեցության ծախսերը։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post