Ամբողջական փոխհատուցմամբ հետազոտական պրակտիկայի ծրագիր Եվրոպայի եւ Ասիայի մի շարք ԲՈՒՀ-երում

#Պրակտիկա

⏳Վերջնաժամկետը փետրվարի 1 (2024) !!!

🔊Amgen Scholars ամբողջական փոխհատուցմամբ հետազոտական պրակտիկայի ծրագիր Եվրոպայի եւ Ասիայի մի շարք ԲՈՒՀ-երում!!!

📌Amgen Scholars ամենամյա ծրագիրը կազմակերպվում է Amgen հիմնադրամի կողմից 🇺🇸Հարվարդի համալսարանի գործընկերությամբ։ 

🟢Այն հնարավորություն է ընձեռում հետազոտական ամառային պրակտիկա անցնել հյուրընկալող ինստիտուտներում (ժամկետները կախված են ինստիտուտներից); մասնակցել մասնագիտական սեմինարների, դասախոսությունների, գործնական աշխատանքների, միջոցառումների, ստանալ մենթորային աջակցություն ։

❗Ծրագիրն առանձնացված է 4 տարածաշրջանների եւ 🇦🇲 Հայաստանից դիմորդները կարող են մասնակցել Եվրոպական տարածաշրջանի ծրագրին որպես Բոլոնյան գործընթացի եւ Բարձրագույն Կրթության Եվրոպական Գոտու երկիր եւ Ասիական տարածաշրջանի ծրագրին, որն հասանելի է ցանկացած երկրից դիմելու համար։ 

🏢Եվրոպական տարածաշրջանում ծրագրում ներառված հյուրընկալող կազմակերպություններն են 🇨🇭 Eidgenössische Technische Hochschule Zürich; 🇫🇷 Institut Pasteur, 🇸🇪 Karolinska Institutet, 🇩🇪 Ludwig-Maximilians-Universität München եւ 🇬🇧 University of Cambridge։ 
🏢Ասիական տարածաշրջանում ներառված հյուրընկալող կազմակերպություններն են` 🇯🇵Kyoto University, 🇸🇬National University of Singapore, 🇯🇵The University of Tokyo եւ 🇨🇳Tsinghua University ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի (կամ էկվիվալենտ) ծրագրերով սովորող (ծրագրին մեկնարկին առնվազն առաջին կուրսն ավարտող); բարձր առաջադիմությամբ, 🇬🇧 իմացությամբ, հետագայում Ph.D աստիճան ստանալու ցանկությամբ ուսանողներ։

💰Ծրագիրն փոխհատուցում է ճանապարհածախսը, կեցությունը, ապահովագրությունը, տրամադրում կրթաթոշակ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post