Արվեստագետների համար շարժունակության կրթաթոշակ



⏳Վերջնաժամկետը` փետրվարի 16!!

📢Արվեստագետների եւ մշակութային գործիչների համար ճամփորդական դրամաշնորհ!!!

📌🇪🇺 ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների համար իր հերթական մրցույթը, որն ուղղված է աջակցելու չորս երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:

🟢Հայտամրցույթը բաց է աշխատանքային պրակտիկաների, ճանաչողական այցերի, կոնֆերանսների, մասնագիտական զարգացման հնարավորությունների և գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:

🗓️Շարժունակության ծրագրերը պետք է իրականացվեն 2024թ. ապրիլի 1ից մինչև սեպտեմբերի 30 ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

💰Առաջարկվում է 4 տեսակի շարժունակության կրթաթոշակ 👇
👉Կարճաժամկետ (5-10 օր) – մինչեւ 1500 եվրո,
 👉Միջնաժամկետ (մինչեւ 5 շաբաթ) – մինչեւ 3500 եվրո,
👉 Երկարաժամկետ (մինչեւ 12 շաբաթ) – մինչեւ 5000 եվրո,
👉 Վիրտուալ (օնլայն մասնակցություն) – մինչեւ 1000 եվրո։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18 տարեկանը լրացած արվեստագետներ ու մշակույթի ոլորտի մասնագետներ։


❗ Ծրագրի վերաբերյալ կազմակերպվելու են նաեւ 🖥️ տեղեկատվական հանդիպումներ` 🇦🇲 մասնակիցների համար հունվարի 16-ին։ 

#grant #mobility #art #culture

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post