📢Երեւանի եւ Հայաստանի բնապահպանական խնդիրների թեմայով 🖥️ սեմինար ` 🗓️դեկտեմբերի 14-ին եւ 16-ին!!!
❓🌳Էկոլոգիական ի՞նչ խնդիրներ են այսօր կանգնած մեր առջև՝ որպես Հայաստանի և Երևանի բնակիչներ։
📌Շատերն այս հարցի մասին մտածելիս առաջին հերթին մտաբերում են փողոցների աղտոտվածությունը, որը թեև տհաճ երևույթ է, բայց, թերևս, այն հանգիստ սրտով կարելի է դուրս թողնել ամենախնդրահարույց էկոլոգիական հարցրի տասնյակից։
🤔Եվ ուրեմն որո՞նք են հրատապ խնդիրները։ 👉Եվ ինչպե՞ս կարող ենք մենք՝ այս երկրում ապրող երիտասարդներս, պահպանել բնական միջավայրը, այն դարձնել ավելի առողջ ու անվտանգ։
🟢Դեկտեմբերի 14-ին և 16-ին, ⏰ 18:00-19:30-ը անցկացվելիք օնլայն սեմինարներն նվիրված են հենց այդպիսի թեմաների քննարկմանը։ 👉Առաջին սեմինարը նվիրված է լինելու Հայաստանի բնապահպանական խնդիրներին, իսկ երկրորդը՝ Երևան քաղաքի խնդիրներին ու հնարավոր ակտիվիստական լուծումների տարբերակներին։
Post a Comment
Գրել մեկնաբանություն