Ճապոնական մշակույթի ճամբար Օսակայում

⏳Վերջնաժամկետը նոյեմբերի 1!!!

🔊💰Կրթաթոշակներ Օսակայում ( 🇯🇵 Ճապոնիա) 🗓️ հունվարի 28-փետրվարի 2ը անցկացվելիք 🇯🇵Ճապոնական մշակույթի 2024 թ.-ի Ձմեռային ճամբարին մասնակցելու համար !!!


📌AYFN հիմնադրամի կողմից կազմակերպվող ծրագիրը երիտասարդներին հնարավորություն կընձեռի հայտնվել Ճապոնիայում, մասնակցել էքսկուրսիաների Կիոտոյի եւ Օսակայի դիտարժան վայրերում, ծանոթանալ 🇯🇵 մշակույթին եւ ավանդույթներին։

🟢Ծրագրում ներառված է👇
👉🇯🇵 լեզվի մեկշաբաթյա կուրս, 
👉5 օր ապրել Օսակայում եւ Կիոտոյում,
👉🇯🇵 մշակույթի ուսումնասիրում եւ ըմբռնում,
👉Քայլարշավ-էքսկուրսիաներ Օսակայում ու Կիոտոյում,
👉Էքսպերիմենտալ ուսուցում, 
👉 Մասնակցության հավաստագիր AYFN-ի կողմից։

💰Կազմակերպիչները առաջարկում են մասնակի եւ ամբողջական կրթաթոշակներ ու ինքնաֆինանսավորվող մասնակցություն։
 👉Ամբողջական Կրթաթոշակն փոխհատուցում է մասնակցության վճարն (որն ներառում է կեցությունը, ներքին տրանսպորտը, էքսկուրսիաներն ու ուսումնական ծրագրերն եւ այլն); ճանապարհածախսը , վիզայի վճարը։ 👉Մասնակի կրթաթոշակն չի փոխհատուցում Ճանապարհածախսը։
👉Ինքնաֆինանսավորվող մասնակցության դեպքում մասնակիցը պետք է փոխհատուցի մասնակցության վճարն ու Ճանապարհածախսը։
👉 Առկա է AYFN հիմնադրամին բաժանորդագրման վճար։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 15-35 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, պոզիտիվ երիտասարդներ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post