Երիտասարդ մանկավարժների թվային հմտությունների զարգացման օնլայն դասընթաց

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 22!!!

📢🇦🇲Մարզաբնակ երիտասարդ ուսուցիչների , կամ ապագա դասավանդողների համար Թվային հմտությունների 🖥️🆓 դասընթաց!!! 

🎉Ուսուցի՞չ եք կամ պատրաստվո՞ւմ եք սկսել Ձեր կարիերան դասավանդման ոլորտում ու ցանկանում եք զարգացնել Ձեր թվային հմտությունները դասապրոցեսներն առավել հետաքրքիր, արդյունավետ ու մասնակցային դարձնելու համար։ 

📌🇦🇲«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց։ 

🟢Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն👇
👉🖥️Համակարգչային հիմունքներ,
👉📊Տեղեկատվական գրագիտության սկզբունքներ,
👉📝Թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google Suite: Google Doc, Sheet, Forms, Slides; Web, Image, Canva),
👉🎮Կրթական առցանց գործիքներ (Mentimeter, Kahoot, Quizlet և Slido),
👉💬Հաղորդակցման հարթակներ (Zoom, Teams, Gmail, Google Meet, Moodle, Slack, Discord),
👉📆Ծրագրի կառավարման գործիքներ (Trello, Jira, Asana, Canvas, Google Workspace)
👉📧 Թվային էթիկետի և թվային անվտանգության կանոններ։ 


🗓️Մեկնարկը՝ սեպտեմբերի 25
⏰Տևողությունը՝ 2 ամիս
❗Ձևաչափն՝ 🖥️։

Դասընթացին կարող են մասնակցել մինչև 29 տարեկան մարզաբնակ այն երիտասարդներն, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում և ստանալու են մանկավարժի որակավորում։


ℹ️Մասնակցել 🗓️սեպտեմբերի 22-ին կայանալիք 🖥️ տեղեկատվական հանդիպմանը,
❗Անցնել թեստավորման փուլը։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post