Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 10!!!

📢 Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա (2-րդ փուլ)!!


📌🇦🇲Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի երկրորդ փուլի ընդունելություն։ 🟢Վերապատրաստման ծրագիրը ներառում է կարողությունների զարգացման դասընթացներ և անհատական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։

❗Լաբորատորիայի շրջանակում կազմակերպվում է եռօրյա 🆓 դասընթաց, որին կարող են դիմել Երևանի և մարզերի ՔՀԿ-ների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչներ, ինչպես նաև Լրագրության, Հաղորդակցության, Հանրային կապերի ֆակուլտետների մագիստրատուրայում սովորող ուսանողներ։ 
💰Դասընթացի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական նախագծեր՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների կամ որևէ ծրագրի հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան՝ ստանալով դրամաշնորհներ։ 

🔤Դասընթացի աշխատանքային լեզուն 🇬🇧 ու 🇦🇲 է՝ համաժամանակյա թարգմանությամբ։ 💰ՀԼԱ-ն կապահովի բոլոր մասնակիցների ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post