SNU Scholarships

🔈💰Կրթաթոշակ Սեուլի Ազգային համալսարանում (🇰🇷 Հվ. Կորեա) ուսանելու համար!!!





Հուլիսի 4-7ը եւ հուլիսի 4-13ը ընդունվում են Սեուլի Ազգային համալսարանի համապատասխանաբար բակալավրատի եւ մագիստրոսական/ PhD ծրագրերով 2023 թթ.-ի ընդունելության օնլայն հայտերի ընդունումը։

📌 Համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակային ծրագրեր` 🎓 բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Բակալավրատի ծրագրերով ուսանելու համար առաջարկվում են`
👉Glo-Harmony կրթաթոշակն առաջարկվում է զարգացող երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը ու կեցության համար տրամադրում ամսական 600,000 KRW։
👉DAEWOONG հիմնադրամի կողմից Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար եւ տրամադրում է մեկանգամյա 2,000,000 KRW ֆինանսավորվում, ինչպես նաեւ պրակտիկայի հնարավորություն ընձեռում Daewoong Group ընկերությունում։

ℹ️Մանրամասները

💰Մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար առաջարկվում են`
👉SNU President Fellowship Program (SPF) Կրթաթոշակն առաջարկվում է զարգացող երկրներից Ph.D դիմորդների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը (ամսական 1, 500,000 KRW ~ 2,000,000 KRW); ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս); բժշկական ապահովագրությունը։
👉 GSFS Կրթաթոշակն առաջարկվում է մագիստրատուրայի եւ PhD արտասահմանցի ուսանողներին եւ փոխհատուցում է ուսման վճարը ու կեցությունը (ամսական 500,000 KRW):
👉Silk-Road Scholarship կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է սոցիալ-հումանիտար, տնտեսագիտության, քաղաքագիտության, կորեերեն լեզվի, պատմության եւ մշակույթի բնագավառներում սովորող, «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը (ամսական 600,000 KRW); ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս); տրամադրում 🇰🇷 լեզվի դասեր):
👉SNU Global Scholarship կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար եւ փոխհատուցում ուսման վճարը, կեցությունը, ճանապարհածախսը (հնարավոր է նաեւՀամալսարանը ներառված է նաեւ լրացուցիչ փոխհատուցում):

ℹ️Մանրամասները

👉Համալսարանը ներառված է նաեւ Հվ. Կորեայի Կառավարության կողմից առաջարկվող Korean Government Scholarship Program կրթաթոշակային ծրագրում, որի վերաբերյալ առանձին նյութ պատրաստել եմ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post