⏳Հայտերի ընդունման ժամկետը հուլիսի 20- օգոստոսի 5!!!
🔊 Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատ ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար հայտարարում է💰 կրթավճարի մրցույթ❗
📊Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր`
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առկա ուսուցմամբ առաջին կուրս
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:
📝 Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2022թ. հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am; mane.khachatryan@far.am; ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
🟢Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ գրել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին facebook/ Farusa (Fund for Armenian relief)
🟢Անձնագրի պատճե
🟢1 լուսանկար (3×4 սմ չափսի)
🟢Միջնակարգ կրթության վկայականի պատճե
🟢 ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանք
🟢 Միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք
🟢 Ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում)
🟢 Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
🟢 Հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
🛑 Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
📈Ընտրության գործընթացը`
1. Ներկայացված փաստաթղթերի քննում
2. Առցանց հարցազրույցի անցկացում դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:
📌Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 29-ից 31-ը:
☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
Post a Comment
Գրել մեկնաբանություն